Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



141. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՑԱՆԻՆ

<1912, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>

Պ. Հակոբ,

Հոեհանգստի հաշիվն ընդամենը 12 ռ. է։ Հինգ ռուբլին տեր Սիմոնը ստացել է, մնում է տալու յոթ ռուբլի։ Ուրեմն սարկավագն ստանալու է 7 ռուբլի։

Ձեր Հ. Թումանյան

Պ. Հակոբ Անագչյանին

142. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության

պ. պ. նախաձեռնողներին

30 դեկտեմբերի, 1912, Թիֆլիս
Ազնիվ պարոննե՛ր,

Շատ եմ ուրախ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության բացման համար և առանց հրավերի էլ ես արդեն գալու էի՝ առաջնորդվելով իմ դեպի երգն ու երաժշտությունն ունեցած մեծ սիրուց։

Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հին խոսքը։ Եվ ահա մի հին զրույց, որ սիրել եմ առանձնապես, էսպես է ասում։

Պատահեց, ասում է, որ մի ժամանակ գազան դարձավ քնքույշ ու բանական մարդը։ Ինչ արին-չարին՝ հնար չեղավ գազանը նորից մարդ դարձնելու։ Վերջը հայտնվեց, որ հնարը միայն երգը—երաժշտությունն է։ էս զրույցը շատ է երկար, ես կարճն եմ ասում, բայց որ ասում եմ, սիրել եմ առանձնապես, դրանից էլ կիմանանք, թե ինչ նշանակություն եմ տալիս երաժշտությանը1։

Խորապես ցավում եմ, որ հիվանդության պատճառով չեմ կարողանում ներկա լինել առաջին ընդհանուր ժողովին2։ Խնդրում եմ ներկա համարեք և անդամ։ Լիասիրտ շնորհավորում եմ ընկերության բացումը։ Բարով է գալիս Գրական