Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերության հրաշալի քույրը, որ արևմուտքի մշակված երգն ու երաժշտությունը մեր մեջ տարածելով հանդերձ—հատուկ կոչում ունի հավաքելու, ներդաշնակության բերելու և զարգացնելու արևելքի ու մեր ժողովրդի երգն ու երաժշտությունը— հարազատ ձայների կախարդական աշխարհքը։

Թո՛ղ բացվի վարագույրը, թո՛ղ հնչի նրա՛ աստվածային ձայնը, և գազանը մարդ կդառնա։

Հովն. Թումանյան

143. ՀԱԿՈԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ

Սիրելի պ. Հակոբ,

Արասխանյանի հոգեհանգոտի հաշիվը, որ ուղարկել էի Զեզ, խնդրեմ վճարեք գրաբերիս՝ Մողնու սարկավագ Տիգրանին, բացի քահանայի 5 ռ, որ արդեն ստացել է։

Նույնպես և խնդրեմ վճարել հետևյալ հաշիվը, որ թաղման ծախքն է:

2 քահանային —10 ռ,

1 սարկավադին—3—50

Խաչվառ բռնողին—1—50

Բուրվառ բռնողին—1—50

Մղդսիներին—2

Լուսարարին —1—50

Ծխատեր քահանային—25

Պատարագի ժամոց—5

Ընդամենր հիսուն ռուբլի։

Սրանից էլ, բացի ծխատերի 25 ռուբլին, մնացածի 25 ռուբլին խնդրեմ վճարեք նույնապես սարկավագին՝ հասցնելու ըստ պատկանելույն։ Իսկ ծխատեր քահանան ինքը կգա ստանալու անձամբ։

Էս բոլոր հաշիվները Գրական ընկերության հաշվից։ Բունիաթյանից նամակ ստացանք—խնդրում է հաշիվն ուղարկենք իրեն։

Ձեր Հովն. Թումանյան

<1912>, 31 դեկտեմբերի, <Թիֆլիս>