Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

171. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՈՒրավել—Շվեյցարիա

<1913>, հուլիսի 29, Ուրավել

Աշխեն ջան, գիտես արդեն, որ մայրիկն ու երեխաները գնացին Դսեղ, Նվարդը՝ Աբասթուման, Մուշեղը՝ ճանապարհորդելու1, այժմ էլ Արտիկը ճանապարհորդելու՝ Ալեքսանդրապոլ—Անի, իսկ ես նախ գյուղը՝ Դսեղ, էնտեղից մի երկու շաբաթ հետո նոր երկու օր է եկել եմ Ուրավել։ Ամենից առաջ ասեմ, որ բոլորս էլ շատ լավ ենք։ Մերոնք երբեք էնքան հանգիստ ու լավ չեն եղել Դսեղ, ինչպես էս տարի։ Սպասիր գրիչս փոխեմ, շատ է ամուր։

Ես գյուղը գնացել էի մեր հողերի գործի համար, որ անսպասելի լավ վերջացավ։ Բանից դուրս է գալիս գոյություն է ունեցել վաղուց высоч<айший> указ, որի հիման վրա մեր հողերը միշտ պետք է մնային և պետք է մնան մեր ձեռքին։ էնպես որ այժմ գյուղացիներն են խնդրում։ Վերջացած է մի խոսքով։ Այնուհետև ինձ վրա տված հին դանոսներր վերջացան — միանգամ ընդմիշտ։ Այժմ Ուրավել զբաղված եմ «Լուսաբերի» գործով։ Լիսիցյանների հետ եմ լինում, բայց միայն սենյակս է առանձին և շատ լավ սենյակ է։ Գիդան գնացել էր Մանգլիս, չտեսա։ Գիդան, տերտերն ու բաբոն Դսեղ են գնալու։ Նվարդը էս երկու օրս գալու է ինձ մոտ, թեև Հեղինեն բաց չի թողնում։ էստեղ իմ հին ծանոթներր նորից հայտնվեցին, և շատ լավ եմ։ Գյուղից, երեխաներից քեզ մի պատմություն անեմ։ Վազելու ժամանակ շունն ընկել էր Թամարի ետևից ու խեղճ երեխիս տուտուզից մի քիչ բռնել։ Հիմի բերել են տուն, լվացել են ու Մուշեղր դեղով սրբում է, դեղինֆեկցիա է անում։ Թամարը մի քանի անգամ կրկնեց, թե կամաց սրբի, տեսավ չի լինում, բարկացավ, ասում է՝ ես ասում եմ կամաց սրբի, դու հենց ղայիմ քսում ես, կարծես ղայիմ պոլ ես սրբում, որ հրես պիտի պլպլա։ Առհասարակ շատ լավ են և ուրախ են անցկացնում ժամանակը։ Խմբագրատունն արդեն ձեր տանն է2։ Լավ կլիներ, որ նոր տուն բռնելիս