մեզանից մոտիկ լիներ։ Մի հող կա, գուցե անցնի մեր ձեռքը, եթե անցավ, պրծանք։ Իսկ մեր առվակի գլխավեր հողը արդեն գարունքից ծաղկոց, բանջարանոց ու պարտեզ եմ շինում։ Հույս ունենք, որ միանգամայն առողջացած ես վերադառնալու։ Միայն թե շատ չշտապես, հիմնավոր լավացիր։ Մին էլ հո էգուց չես սանատորիա գնալու։ Ասում էին Կոստյան3 էլ է եկել, գնացել Մանգլիս։ Նամակ եմ գրելու Մանգլիս, չգիտեմ ինչ հասցեով գրեմ—կարծում եմ ուղղակի որ գրեմ կհասնի։ Աշխեն ջան, շուտ-շուտ նամակ գրի։ էսօր ստացա քո տունը և առաջուց գրած նամակներդ։ Լիսիցյանները շատ բարև են անում։ Իրիկնապահ է, գնում եմ այժմ էլ գետում լողանալու։ Առավոտն էլ երկաթի ջրում։
172. ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
ՈՒրավել-Ալեքսանդրապոլ
Ազնիվ բարեկամ պ. Արմենակ,
Ես մինչև Ուրավել հասա՝ բավական ուշացա։ Բանից դուրս է գալիս՝ Հովնանյան դպրոցից էլ Ձեր թուղթն ինձ են ուղարկել և դրել են մեջը, որ օգոստոսի 1-ին Դուք իրենց տեղեկություններ տաք, այնինչ ես օգոստոսի 1-ին ստանում եմ Ուրավել և չգիտեմ քանիսին էլ Ձեզ կհասնի։
Ուրեմն Թիֆլիսում կլինեք եկող տարի։ Մնում է, որ Ձեր ռոճիկը մի կողմնակի եկամուտով էլ ավելանա։
Ես կարծում եմ էդ էլ կհաջողվի։
Խնդրում եմ բարևեցեք Արմենուհուն։ Եթե մտածեք ինձ նամԱկ գրել, գրեցեք Axaлцих (Уравель), ինձ կհասնի։ Լիսիցյան բարևում է:
Ջերմ բաբեներով՝
Александраполь
г. Арменаку Тиграняну