173. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել— Շվեյցարիա
Աշխեն ջան,
Մենք Ուրավել ենք, շատ լավ ենք, տանեցիք էլ։ Նոր նամակ ստացանք տանից՝ մերոնցից ու Գիգայից։
Համբուրում ենք՝
M. Achkhen Khatissoff
Soldanelle
Chateau d'Oex
Suisse
174. ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
Ախալցխա — Շուշի
Այսօր, երբ պատմական Ղարաբաղը հայրենի բարձունքներում այնպես ուժգնորեն ամրացնում է յուր հոգևոր կրթության միջնաբերդը՝ տենելով նրա գոյության 75֊-ամյակը, ես հրճվում եմ։ Կեցցե՛ պանծալի Ղարաբաղը. թո՛ղ նրա որդիները լինեն բարձր և անշարժ, ինչպես նրա հսկայական լեռներն են։
175. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել—Շուլավեր
Աիրելի Օլյա, էսքան ժամանակում կարծեմ քեզանից երկու նամակ եմ ստացել։ էս նշան է, որ պառավել ենք։
Աշխենից նամակներ եմ ստանում1, Գիգայից2 էլ մինն եմ ստացել։ Աշխենը ասում է առողջանում եմ—տեսնենք։