Այս էջը հաստատված է
<1914, սեպտեմբերի 6, 7, Թիֆլիս>
Թեկուզ Լեոն ինքն էլ չպահանջի1, պետք է հանել աննպաստ բառերը։
էդ գիրքը էդ տեսակ բաների տեղը չի, ոչ ոքի դրա մեջ չեն քննադատում 2․ նրան էլ չպետք է քննադատեն կամ դատապարտեն ուղղակի։
Շատ եմ ցավում, որ Վաղարշին էլ տարան, մնացիք էդպես մենակ8։
Ձեր Հ. Թումանյան
<1914, սեպտեմբերի 7, 8, Թիֆլիս>
Ուղարկում եմ Լեոյի կենսագրությունը՝ հանելով էն մի երկու տողը, որ անտեղի եմ գտնում։ Նրանց տեղ դնելով այլ երկու տող, որ նա աոաջին փորձն արավ մեր մեջ նոր գրականության պատմության1։ Իսկ հաջողն ու անհաջողը դատելու տեղը չի—մանավանդ, ոչ ոքի էլ քննադատած չեն։
Ձեր Հ. Թումանյան
<Հ․ Գ.> Չիմացա՝ ի՞նչ կլիներ ու ի՞նչ թուղթ է2։
1914, 19 սեպտեմբերի, Թիֆլիս
Ստացա հեռագիրդ1․ որդիս՝ Համլիկը, գալիս է նամակիս հետ։