Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



220. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈԻՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Վան-Թիֆլիս

1915, հունիսի 17, Վան

Ամբողջովին ազատված են կոտորածից Շատախը, Խիզանը, Սպարկերտը, Մոկսը, Մամրտանքը։ Աննշան կոտորածներ են տվել Հայոց-ձորը և Թիմարը։ Ամբողջովին կոտորված է, Ալջևազի, Արճեշի, Բերկրիի, Աղբակի, Նորդուդի բնակչությունը։ Վանը և շրջակայքը լիքն են փախստականներով։ Ծայրահեղ կարիք կա ամեն բանի։

Ռոստոմ, Հովհ. Թումանյան

221. ՀԵՌԱԳԻՐ ՎԱԺԱ ՓՇԱՎԵԼԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

<1915, հուլիսի կեսեր, Թիֆլիս>

Այս ողբերգական դրոշն էլ խորապես զգաց աշխատավոր ժողովուրդը՝ լավ մարդու, տաղանդավորագույն և աննման բանաստեղծի—Վաժա Փշավելայի կորուստը։ Անկեղծորեն ցավակցում եմ եղբայրական վրաց ժողովրդին։

Հովն. Թումանյան

222. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Թիֆլիս— էջմիածին

Эчмиадзин, архимандриту Гарегину

1915, 25 июля, Тифлис

Прошу немедленно выслать удостоверение, что сын мой Амлик состоит учеником Академии.

Ованес Туманян