եմ ամենավատ տեսակն ու օխտը տարի կրակի մեջ էրվել։ Ասում են՝ Կիսլովոդսկ լավ կլինի, բայց էն ազգային պաշտպանությունից հետո։ Իմ սրտագին բարևները տիկնոջը, Մխիթարին, Երվանդին և չգիտեմ էլ ում ես պատահում։
240. ՎԱՀԱՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս– Դսեղ
Վահան ջան,
Որ ասում էիր, թե երկու կոնվերտ կար, մինը բաց, մյուսը փակած, էն փակածի մեջն իմացանք։ Ես Վաչնաձեի մոտ էի։ Շուտով պետք է գաս, շատ է հարկավոր։
Ես մրսել էի, մի քանի օր է հիվանդ եմ։ Տանըցիք ու երեխեքը լավ են։ Համլիկն եկավ, ետ գնաց։ Արշավիրը կմնա էստեղ։ Ամեն օր մեզ մոտ է լինում։ Նանը ո՞նց է։ Նանին ու հարսներին շատ բարև ամենքից։
241. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻն
Թիֆլիս–Վան
Արտիկ ջան,
Նամակներիցդ իմանում ենք, որ առողջ ես1, եկողներից էլ իմանում ենք, որ սիրված ես — ուրախանում ենք։ Աշխատիր չհիվանդանաս, գործիդ էլ արի՛ կաց։ Լավ է, որ լավ մարդիկ կան էդտեղ և մոտիկ ծանոթներ ու բարեկամներ։
Մերոնք արդեն բոլորը Բորժոմ են, ես ու մայրիկն էլ վաղն ենք գնում։ Համլիկը այժմ Թիֆլիս է—օգոստոսին պրապորշչիկ