Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է լինելու։ Տեսնենք սրա գործը ոնց է գնում։ Մուշեղն էլ մտնում է военно-медиц<инский> ֆակուլտետ։ Վահանը նորից երեք ամսով արձակուրդ առավ։ Արշավիրն էլ էստեղ է, նրա գործն էլ է լավ։ Սպասում էինք, ասում էին գալու ես մի քանի ժամանակով։ Բան չկա, պատերազմը շուտ կվերջանա։ Էնպես արշավանք են սկսել չորս կողմից, որ գուցե ամառս վերջանա2։

Գուցե բաբոն ու տերտերն էլ գան Բոբժոմ3․ բաբոն անպատճառ գալու է։ Այժմ Շոլլավեր է։ Մեզ մոտ այժմ երկու ռուս օրիորդներ են բնակվում—ավելորդ սենյակում։ Ամառն էլ մի տաճկահայ ուսուցիչ։

Էսօր քո ներկերը տվի Սիրեկանին, որ բերի։ Ինքն էլ էր բերում։

Անցյալ օրը Ռոմանոսը մայրիկին 35 ռ․ տվեց, ասավ Արտիկիցն եմ վերցրել։ Բայց Գորոդեցկին հենց գալու գիշերն եկել հարցրել էր ու էլ չեկավ, չեմ տեսել4։ Նոր մարդիկ են եկել, նոր ռուս ծանոթներ։ Այժմ նրանք շատ են հետաքրքրվում մեզանով։ Ժողովածուները կգան — կղարկեմ քեզ5։ Անցյալ օրն ասացի, որ «Հորիզոնը» շարունակեն — ղրկեն։ Մեզ նամակ գրիր Բորժոմ—Боржом, Ованесу Туманянцу, Վահանին, նանին նամակ գրի։ Համլիկին ու Մուշեղին էլ։

Ամենքիս կողմից համբույրներով՝

հայրիկդ

Ван

Всер<оссиский>союз городов,

Артавазду Туманяну