Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

242. ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թիֆլիս—Դսեե

<1916, հունիսի 23, Թիֆլիս>

Սիրելի Վահան

Շատ ուրախացանք, որ գործդ էդպես է վերջացել1։ Էստեղ է, Կնյազը շատ գոհ եղավ և արավ, ինչ որ հարկավոր էր։ Բայց ափսոս, որ էն կնոջ ու բժշկի աոջև առայժմ մնացինք սևերես։ Պետք է նրանց էլ մի շնորհակալության ապացույց տալ։ Շատ գործ տեսան։

Մենք գնում ենք Բորժոմ։ Երեխեքն երկու շաբաթ է էնտեղ են։ Ես էլ լավ չեմ։ Օլյան ուզում էր գյուղը գա մի քիչ ժամանակով, բայց հետը մարդ չկար։ Դու քեզ լավ ու հանգիստ պահիր։ Զգույշ կաց վատ մարդկանցից ու վատություններից։ Լավ կանես, որ մի ժամանակ գտնես — մի քիչ եղ ու պանիր առնես հետդ—գաս Բորժոմ մի երկու օրով։

Համլիկը-մնում է Թիֆլիս. մի քիչ քեֆը լավ չի, Արշավիրի գործը լավ է, բայց եթե չտանեն։ Մուշեղը մտնում է վոեննի բժշկական մասը2։ Արտիկն էլ լավ է։ Բոլորը գրում են — քո գործերն են հարցնում։

Տերտերի մոտ քեզ համար բան կա, որ գաս՝ չմոռանաս — տար։ Պատերազմն այժմ էնպես կերպարանք է առել, որ գուցե մինչև աշունք վերջանա3։

Որ գաս՝ Սաթիկին էլ հետդ բեր Բորժոմ։

Բարևներ ու համբույրներ ամենքիդ։

՛Քո Հովհաննես