Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

243. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

<1916, հուլիսի 24, 25, Թիֆլիս>

Արժանապատիվ հայր

տեր Գյուտ ա <վագ> քահանա Աղանյան,

Ստացա Հայ գրողների ընկերության վարչությանն ուղղած Ձեր հուլիսի 23-ի գրությունը, որով վարչության դատին եք հանձնում Ձեր և պ. Լեոյի մեջ եղած Երևանի և Ղարաբաղի թեմական դպրոցների դոկումենտների վերաբերյալ վեճը1։ [Դուք արդեն գիտեք, որ նույն դոկումենտների խնդիրքով մի անգամ էլ, երբ դիմեցինք մեր վարչությանը, վարչությունը իր մասնավոր խորհրդակցության մեջ մերժեց։ Վարչության անդամները այժմ [ամաովան պատճառով ցրված են և առ <այժմ> … Պատիվ ունեմ հայտնելու, որ <անընթ.>]։

Ձեր վեճը [ես կարող եմ առաջարկել] Հայոց գրողների ընկերության վարչության քննությանը առաջարկելու եմ, [էն դեպքում, երբ և] միայն անհրաժեշտ է, որ թե Դուք և թե պ. Լեոն՝ երկու կողմդ էլ տաք Ձեր գրավոր համաձայնությունը մասն<ավոր՝> կերպով կամ հրապարակավ մամուլի մեջ և ձևակերպեք [ձեր] էդ վեճի այսինքն մեր վարչության քննության աոարկան։

[Խորին հարգանքով]

նախագահ՝ Հռվհ. Թումանյան

244. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

1916, 1 օգոստոսի, Բորժոմ

Սիրելի տիկին Զապել,

Ստացել եմ թե Ձեր նամակները, թե հեռագիրը1։ Տեր–Անդրեասյանինը հանձնեցի իրեն։