Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
278. ԱՆԴՐԿՈվԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ, ՊԱՏՃԵՆԸ՝
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ
Ե. ԳԵԳԵՉԿՈՐՈԻՆ
<1918, մարտի 16, Թիֆլիս>

Եղբայրասպան ընդհանրումների սարսափները և չլսված արյունալի սպանդը, որպես ավերածության փոթորիկ կարող է գազանաբար պայթել խաղաղ բնակչության գլխին և իր ալիքիներում մեծ թվով անմեղ զոհեր խեղդել, ազգաբնակչության բոլոր կուլտուրական օջախներին լիակատար կործանում բերել, որը երեկ դեռ պրոբլեմատիկ էր, իսկ այսօր նա ավելի ու ավելի ուժգնորեն է հանդես գալիս հասարակության առաջ, որպես իր շուտափույթ գալուստ ավելի համառորեն հավաստող արյունալի ուրվական։ Այդ հանգամանքը հարկադրել է Հայոց հայրենակցական միությունների մարտի 15-ին կայացած ընդհանուր ժողովին բազմակողմանի քննարկման ենթարկել վրա հասնող ահավոր դեպքերի և ժողովրդական աղետի առաջն առնելու հարցը և այդ կապակցությամբ որոշում ընդունել դիմելու Անդրկովկասյան կոմիսարիատիդ՝ հետևյալ միջոցառումների առաջարկությամբ։