Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևի անկարելի է լինելու։ Շատ եմ մտածում Համլիկին ուսումը լրացնելու համար մի տեղ ղրկեմ կամ մի բան անեմ և չեմ գտնում՝ ինչ անեմ։

Աշխեն ջան, գրի, թե էդտեղ սնունդի կողմից ինչի պակաս եք զգում կամ ինչ ես ուզում—առնենք ղրկենք։

Անցյալ օրերը Նինա Իվանովնան ասում էր՝ իր տունը քրեհով տվել է և գուցե գա քո երկու սենյակում միառժամանակ ապրելու, բայց քո սենյակներն էլ արդեն լիքն է մեբելով, դահլիճից հավաքել են լցրել էդ երկու սենյակը։

Անդրանիկն ասում է՝ դուրս գալու օրն իմացա, որ Աշխենը Երևան է։ Շատ բարև է անում։ Ցավում է, որ Բոբիկին մոռացել է զորքի լիկվիդացիայի ժամանակ (իբրև իր զինվորի)։

Պատմեց Երևանի դեպքը։ Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի։

Բարևիր Քսենիային ու Ալեքսանդր Իվանիչին։ Համբուրիր Բոբիկին։ Գիգային ասա՝ զուր է կարծում, թե ես կնեղանամ, որ իմ կնոջն էլ ինքը ինձանից հեռու պահի։

Անվերջ համբույրներով՝

հայրիկդ

<Հ. Գ.> Երեկ ճաշին մոտներս բազմություն կար, էսօր էլ Соколов<ը>, Զավրյաններր և К0

313. ԼԵՎՈՆ ԵՎԱՆԳՈԻԼՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության դիվանադիտական
ներկայացուցչին Վրաստանում
<1919, ապրիլ, Թիֆլիս>

Հարգելի Լևոն Գեորգևիչ,

Մեր ընդհանուր վիճակը, գործերի դրություն, ուժերի հարաբերությունը նկատի առնելով և ծանոթ լինելով մեր անցյալին, ես համոզված էի, որ ռուսների՝ Կովկասը թողնելուց հետո մենք չենք կարողանալու պահենք մեզ թողնված