Գիրքը Թիֆլիս տպվելու ժամանակ, երևի, կերթանք նայելու4. այնտեղից էլ կգամ, թե այդտեղ կլինեք՝ այդտեղ, թե չէ՝ Շուլավեր։
Շորեր−մորերն արդյոք խոնավությունից չէի՞ն փչացել։
Բարևում են Ջավոն ու Լևոնը5։ Լիսիցյանը քաղաք է գնացել։ Համբուրում եմ ամենքիդ։
Սիրելի Նունիկ, քու նամակն էլ ստացա. և ինչպես քաղաքավարի մարդ, ով նամակ է գրում՝ նրան եմ պատասխանում։ Միայն մեկը նամակ էր գրել երեխաներից—չգիտեմ որն է, եթե Արփիկն է, շուտով գրեցեք, որ մի պատասխան գրեմ1։
Սեդիկի նկարը հավանեցիք, թե՞ չէ։ Ինչ է անում Սեդիկը։ Մուշեղը գրել էր, թե երազ է տեսել ու պատմել։ Մի՞թե իմ գալուց հետո էդքան լեզուն բաց է եղել, գրի տեսնենք ինչ է անում։ <1 անընթ.> ինչ է անում։ Մի՞թե դեռ ժամանակավոր մի անուն չեք գտել2։
Որ նկարներ ուղարկեք — դուք էլ նկարվեցեք—տանըցոնց բոլորին էլ նկարեցեք ղրկեցեք — նանին էլ, Օսաններին շատ բարով արեք ինձանից. արդյոք շուտ-շուտ մոտներդ ե՞ք կանչում, թե չէ։ Օսանին բժիշկն ինչ է պատվիրել3։ Տերտերի ժողովուրդ Օսեփյանը, որ միշտ ձուկն է ուղարկում—էստեղ է։ Սրա նրա համար ձուկն է ուղարկում. անցյալ օրն էլ Լիսիցյանների համար էր ուղարկել։ Ափսոս, տերտերն էստեղ չի4։
Ինչ բանի է «Համլիկ գյուղացին»։ Երևի շատ կոպիտ մարդ է դառել։ էլ հետը չի խոսացվի։ Արեգը սեպտեմբերին պետք է Լիսիցյանների պանսիոնը գնա։
Երեկ Զորյանների մոտ էինք5. ասի, որ նրա հասցեն ուզել էիր. Բայց էլ ետևից իսկի չհարցրիր։