Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի ելք գտնել, գուցե նույնիսկ լավ ելք։ Աշխարհքի կամ կյանքի ոչ մի բան չի պակասում, միայն պիտի իմանալ գտնելն ու գտնել։

Եթե պատահենք՝ շատ կխոսենք և կտեսնես, որ ճիշտ եմ ասում2։

Մեր տան մասին քո երկյուղը թող շատ չի անհանգիստ անի քեզ։ Եվ գիտես ինչու. — քանի որ դուք կաք, և քանի որ Նվարդն ու Անուշը տանն են։

ճիշտ Է, տղերքը ցրված են, և, երևի, երկար Էլ Էդպես կլինի, մյուսներն Էլ հասած չեն, դու Էլ հեռու ես, բայց Անուշն ու Նվարդը տանն են, և մեր տունը հաստատ Է, որովհետև իմ հոգին հաստատ Է ինչքան Էլ ալեկոծություններ ունենա։

Անուշին թեև գիտեի, բայց բանից դուրս եկավ լավ չեմ եղել ճանաչած։ Էս տարի, մի քանի ամիս առաջ, երեք-չորս օր, անընդհատ գրեթե, խոսեցինք, չգիտեմ ինչպես ասեմ՝ խոսեցինք, և ես գտա մի նոր, մի աստվածային Անուշ ինձ համար։

Երևի դուք Էլ չեք ճանաչում նրան դեռևս։

Եթե նա ունենար և կարգին զարգացում, մի բան, որ պակասում Է նրա — չգիտեմ ինչ կլիներ3։

Նրա գալուց հետո Թիֆլիսի կեսը դատարկվել Է։

Բայց թող մնա և ուրախ լինի։

Մայրիկն Էլ թող մնա մի երկու-երեք ամիս։

Աշխեն ջան, քո ուզած բաները կղրկեմ։

Մենք լավ ենք և լավ ենք ապրում։

Ինձ մի տիկին՝ Զաքարյանի կինը — ասավ՝ գալու ես։ Ի՜նչ լավ կլինի։ Բայց խելքս չի կտրում։

Լևոն Իվանիչի համար հեռագրում եմ Գիգային ու կնոջը4։

Դու Հովիկին շատ-շատ համբուրիր իմ կողմից, իսկ ես քեզ համբուրում եմ նրա պապիկի կողմից։

Հայրիկ