Այս էջը հաստատված է
Եթե այժմ անհարմար չի և հնարավոր է — գաս — լավ կանես։ Հետզհետե կարող է դժարանալ։ Գիգան արդեն գրում է, նրանից էլ ինչ գրեմ։ Բաբոն երեկ եկավ Շուլավերից4։
Համբուրում եմ քեզ ու Բոբիկին և սպասում, եթե միայն կարող եք։
Հայրիկ
Երևան,
տ․ Աշխեն Խատիսյանին
իր հայրիկից
1920, նոյեմբերի 6, Թիֆլիս
Գրողների ընկերությունը որովհետև այժմ դրամ չունի՝ նրա որդեգիր որբերի ուսումնավարձը պիտի գտնել1։ Դրա համար ես էլ եմ միջոցների դիմել, միաժամանակ էս քանի օրս ժողով պիտի լինի, ժողովում էլ կդրվի էդ խնդիրը և մի տեղից կհոգանք։ Խնդրում եմ միառժամանակ համբերեք, եթե կարելի է։ Եվ կարծում եմ, որբերի համար էդքան զիջում կարելի կլինի անել։
Հովհ. Թումանյան
<1920>, նոյեմբերի 19, <Թիֆլիս>
Քո և Հովիկի էդտեղ մնալը հո բոլորովին ավելորդ բան էր։ Մի քանի անգամ դու կարող էիր եկած լինել, և չեմ հասկանում,