ուրիշ խոսքով, էն անելանելի դրությունը, որի մեջ ընկած է եղել ինքը էն (՞) զիջել սովետական իշխանությանը, որը, եթե կարղանա մի ճար անի, իսկ եթե ոչ՝ ինքը ազատված լինի ու մեղքը մնա սովետական իշխանության վրա։
Երբ կտեսնվենք, կպատմեմ, թե ինչ ծիծաղելի լուրեր տարածվեցին Երևանում իմ գալու հետ կապված, իբրև եկած եմ բոլշևիկների կողմից և զանազան դատարկ ասեկոսներ, որոնք սակայն, դարձյալ հաստատում են ընդհանուր տրամադրությունը բոլշևիկների դեմ։
Էս համատարած անհաշտության վրա եթե ավելացնեմ անխուսափելի սովը, որ պիտի գա շուտով, որովհետև ոչ աշնանացան է եղած, ոչ գարնանացան։ էս ամենից հետո մտածելու շատ բան կա, թե մի՞թե արժեր էսքան արյուն թափել, մի անվերջ կռիվ ու գրեթե անդարմանելի հոգս վաստակելու համար մի երկրում, ուր ոչ գաղափարական շարժում կա, ոչ գաղափարի կռիվ։ Եվ ես այժմ ավելի եմ հասկանում, թե Ձեր, և թե մյուս կոմունիստ ընկերների խոստովանությունը, թե հեղափոխության ամբողջ ընթացքում սրանից ավելի անիմաստ կռիվ չենք ունեցած։
Ես մի կարճ ռադիո ուղարկեցի ընկեր Օրջոնիկիձեին1 մանրամասն զեկուցումը թողնելով առաջիկային2 և շատ շնորհակալ կլինեի, եթե էս նամակի պատճենը ուղարկեիք իրեն։
Գյուղացիությունը, իմանալով, որ Դուք իրեն հայրենակիցն եք, շատ է հետաքրքրվում, թե ինչ եք մտածում ստեղծված դրության մասին։
Պետք է վկայեմ, որ հեղաշրջումից ի վեր Երևանում բանտարկված կոմունիստ ընկերների և գերիների մեջ գնդակահարության ոչ մի դեպք տեղի չի ունեցած։
Ես հիվանդ պառկած եմ անկողնում։ Խնդրում եմ բարևեք ընկեր Պոլկանսկուն։