Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

370. ՄԵՍՐՈՊ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Երևան — էջմիածին

<1921, մարտի 25, 26, Երևան>

Սիրելի Մեսրոպ, 1էդ լուրերը միայն մի ցավալի կողմ ունեն, թե ինչքան է հիմար մեր խալխը, ուրիշ ոչինչ։ Հետո կիմանան, նրանցից հետո էլ հակառակը կսկսեն, և արդեն սկսել են, որովհետև իմացել են, թե բոլշևիկները իմ տված (Օրջոնիկիձեին) տեղեկության մի մասի դեմ լռելով2, մյուս մասի դեմ բողոքել են, թե ես սխալվում եմ և այլն, և այլն։ Մի խոսքով շատ են հիմար, ավելի քան թույլատրելի է մարդ արարածին։ Ես ճամփին սաստիկ մրսել էի, պառկած եմ, հիվանդ եմ։ Միշտ ընկերներս և բարեկամներս գալիս են, գնում։ Տեսնենք, թերևս լավ օրեր բացվեն, ևս մի հույս ունեմ։

Համլիկին կասեմ ինչ որ գրել ես. հիմի տանը չի։

էսօր մանրամասն գրում եմ և գիտեմ, որ որոշ արժեք է ունենալու, ղրկում եմ ֆրոնտ և հեռու5։

Պարզ է, որ մեծ սխալի մեջ են ֆրոնտում և Թիֆլիսում։ Եվ, որովհետև ինձ հավատում են՝ ասում եմ՝ որոշ արժեք պիտի ունենա։ Բարև Նիկոլին և մոտիկներին։ Ո՞վ կա, ում ես պատահում, չգիտեմ։

Համբույրներով՝ քո Հովհաննես

էջմիածին, Մեսրոպ եպիսկոպոսին

371. ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Երևան — Թիֆլիս

1921 թ., ապրիլի 8, Երևան

Դուք չեք կարող երևակայել, իմ ջանիկներս, թե ինչքան եմ ձեզ կարոտել և թե ինչքան եմ ուզում շուտով հասնեմ ձեզ մոտ։

Սրանից հետո հիմի կարճ պատմեմ, թե ինչ պատահեց