ինձ հետ, է′ն, ինչ որ հետո երկար կպատմեմ, և սակայն երկար պատմելով էլ չի վերջանալ ու չեք հասկանալ։
Գուցե արդեն լսած լինեք, թե ինչպես մի ֆրոնտից մյուսն անց կենալու ժամանակ, թե ուրիշների և թե իմ անզգուշությունից, ընկա երկու կողմից էլ հրացանային և պուլեմյոտային կրակի տակ — երկու անգամ, երկարատև — սաստիկ, և էսպեսով ձյունի միջով անցա մոտ տասը վերստ, մինչև գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին։ 1Վերջին մի քանի գնդակն էլ, որ արձակեցին վրես էն էլ վերջում հայտնվեց, որ Նիկիտն է եղել, Ջաղեթյանը, Մաշայի եղբայրը, որ գնդապետ է այժմ2։
Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից։ Բայց զարմանալին էն է, որ հենց նույնիսկ էն րոպեներին՝ մի կողմից գլխարկս բարձրացրած ձեն էի տալիս, որ չարձակեն, մյուս կողմից մտածում էի, թե չեմ սպանվելու։ Ասում էի՝ եթե սպանվելու լինեի՝ առաջուց նախազգդացած կլինեի։
Հենց էն րոպեին զարմանքով մտածում էի, թե ահա թե ինչու պատերազմում էնքան քիչ մարդ է սպանվում, էսքան գնդակ է գալիս ինձ վրա և ոչ մինը չի դիպչում։ Մտածում էի ձեր մասին և այլն, և այլն։ Վերջապես մի կատարյալ հրաշք։
Երբ որ կես գիշերին ինձ եկան տարան շտաբը — արդեն հեռախոսով տեղեկություններ էին եկել թե էս ինչ ժամին թշնամու կողմից разведка երևաց և կրակ բաց արինք, անցավ էս ինչ կողմը։ էն կողմից էլ եկավ, թե մենք էլ կրակ բաց արինք։ էդ թշնամին ես էի։
Նիկիտն էլ, որ արդեն մոտս էր, հայտնեց, թե էն վերջին գնդակներն արձակողն էլ ես էի։
Վերջապես, ճշմարիտն էն է, որ կենդանի եմ։
ճանապարհի մասին չեմ գրում, անկարող եմ և շատ է երկար։
Ամսի 20-ին հասա Երևան։ Աշխենին, Համլիկին, ու Հովիկին գտա առողջ և մինչև անգամ ուրախ, եթե կարելի է