Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի։ Նախագահը՝ Մյասնիկյանը և իր ընկերները արժանի են ամեն գովասանքի և աջակցության։

Ես համոզված եմ, մոտիկ ապագան պիտի ապացուցանի իմ խոսքերի ճշմարտությունը։ Ամեն կողմից պիտի նրանց սիրեն ու գործակցեն։

Հենց նրանց գործակցելու համար էր, որ հավաքվել էինք Երևան և կազմեցինք Հայաստանի օգնության կոմիտեն, որի մեջ մտնում են ամեն կուսակցության մարդիկ՝ 80 հոգի։ Կոմիտեն անկուսակցական է և չեզոք, երկրի մեջ գործելու է ազատ ու արտոնյալ և իր ճյուղերը կունենա բոլոր գաղութներում։ Միանգամայն անկախ արդեն Պոլիս կազմած են էդ տեսակ մի մարմին — ապացույց, թե ինչքան հասունացած է գործը։ Նպատակն է ժողովրդին սովից ազատել և երկիրը վերաշինել3։

4Արդեն ամերիկացիք նորից իրենց վրա առան հարյուր հազար հոգու կերակրելու հոգսը մինչև առաջիկա հունիս և երկու հարյուր հազար փութ էլ ալյուր են ղրկում մոտ օրերս։

Ռուսները խոստացան ամսական 25 հազար փութ ալյուր։ Եվ պետք է ասել, որ Ռուսաստանը շատ բան է ղրկում՝ գյուղատնտեսական գործիքներ մանավանդ։ Շուտով ուղարկելու են և չթի ու այլ գործարաններ։

Հակառակ իմ կամքի, որ ուզում էի նվիրվել գրականությանը, և խուսափում եմ էս տեսակ գործերից, էս անգամ հանձն առա պայմանավոր, որ ավելի անվանական լինեմ, քան իրական։ Ասում էին և պնդում, որ իմ անունը իբրև թե կօգնի հաշտության և ընդհանուր համերաշխության գործին։ Սրա համար, հարկավ, ես ոչ միայն անունս, այլ շատ ավելի բան կտայի։ Հեռավոր ճանապարհորդությունները էս նպատակով մերժելով՝ առայժմ հանձն եմ առել Պոլիս գալու մոտ առաջիկայում5։

Սակայն, ինձ թվում է, որ շուտով էսպես մի հոսանք է սկսելու ինքն իրեն, որ ճանապարհորդություններն ու հորդորներն