Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելորդ են դառնալու։ Թերևս Ձեզ առանձնապես հետաքրքրեր սրանց վերաբերմունքը դեպի գրականությունն ու գեղարվեստը։

Պետք է պատասխանեմ, որ աննախընթաց լավ է։ Դեռ սկիզբն է։ Բայց եթե էսպես էլ շարունակվի, որին չեմ կասկածում, մեր աշխարհքում, կարող եմ ասել, արդեն ապահով են գրականության և գեղարվեստի մարդիկ։

Շուտով կկարդաք դեկրետները, որով կենսաթոշակ են նշանակում 18 հոգու առաջին հերթին։

Բայց գլխավորը կենսաթոշակը չէ, այլ էն պայմանները, որ նույնպես շուտով կհրատարակվին։ Նույնն են անում և Վրաստանում։

Ես համոզված եմ, որ Եվրոպայում էլ կկազմակերպվի Հայաստանի օգնության կոմիտե, և Դուք ջերմ մասնակցություն կունենաք էդ գործի մեջ։

Սիրելի Չոպանյան, խնդրում եմ իմ ջերմ բարևներն ու հարգանքը հայտնեք մեր վաստակավոր Նուբար փաշային։ Մի քանիսին էլ նամակներ եմ գրում։

Ընկերական բարևներով ու համբույրներով՝

Ձեր Հովհ. Թումանյան

385. ՄԱՄԻԿՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

<1921, հոկտեմբերի առաջին տասնօրյակ, Թիֆլիս>

Սիրելի Մամիկոն,

էսօր տեղեկացրին պաշտոնապես, որ Հայաստան կանոնադրությունն էլ են հաստատել — ուրեմն երկուսն էլ եղան — և՛ կանոնադրությունը, և՛ շենքը։ Այժմ, ասին, որ փող էլ կտան․ դիմեցեք։

Քո Հովհաննես