Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

386. ՀԱՅԱՐՏԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ

ՄԻՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԻԱՑՅԱԼ ԺՈՂՈՎԻՆ

1921 թ., հոկտեմբերի 11, Թիֆլիս

Հայարտուն — Գրականության և գեղարվեստի

միությունների վարչությունների

միացյալ ժողովին

Ներողություն եմ խնդրում, որ հիվանդության պատճառով Էսօր չեմ կարող գալ ժողովի։

Երեկ, որոշված ժ. 10-ին, հիվանդության անկողնից ելա ու եկա Հայարտուն՝ ստորագրելու թե՛ ընդհանուր ցուցակը1, թե՛ Լեոյի թուղթը2։

Որոշված ժամին եկավ միայն ընկ. Լևոնյանը խմբագրական հանձնաժողովի կողմից, և դուրս եկավ, որ խմբագրական մասնաժողովը չի կատարել իրեն վրա դրած գործը Լեոյի վերաբերությամբ, որի բացատրությունը Էս իրիկուն կտա ինքը՝ խմբագրական մասնաժողովը։

Մյուս կողմից չեկան մնացյալ վարչությունների նախագահներից ոչ մեկը, չնայելով սպասեցի 21/2 ժամ։ Ստիպված նշանակեցի Էսօրվան նիստը և խնդրում եմ վերջացնել, որ կարողանանք ցուցակը ներկայացնել ժամանակին։

Հովհ. Թումանյան

387. ԳՐՉԻ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

<1921 թ., 11 հոկտեմբերի, Թիֆլիս>

Գրչի մշակների միության վարչությանը

Հիվանդության պատճառով չեմ կարող գալ Էս իրիկուն նիստի։ Խնդրում եմ նշանակեք ընդհանուր ժողով և ընդհանուր ժողովից առաջ մի վարչության նիստ։