Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Տե՛ս 1909 թ. հունվարի 3-ի բանավոր հարցաքննության նույն ամսի 4-ի, 12-ի, 17-ի և փետրվար-մարտ ամսին ներկայացրած գրավոր ցուցմունքները։

2 Տե՛ս հունվարի 24-ին գրած խնդրագրագիրը։

3 Ինչպես նախորդ փաստաթղթում, այնպես էլ այստեղ, բանասաեղծը դիտավորությամբ կամեցել է ստվերի մեջ թողնել իր քաղաքական-հասարակական գործունեությունը սկսած անցյալ դարի 80-ական թվականների վերջերից և, հատկապես, 90-ական թվականներին, ինչպես և 900-ական թթ, սկզբին (այդ մասին տե՛ս Ա. Իննիկյան, 353 — 389, Լ. Կարապետյան, 7 — 22)։

4 Տե՛ս № 1 նամակի № 1 ծանոթագրությունը։

5 Տե՛ս 1909 թ. հունվարի 4-ի գրավոր ցուցմունքի № 3 ծանոթագրությունը։

6 Կ. Շանշիևի պատվին Շուլավերում կազմակերպված «Հրաժեշտի ճաշկերույթի» մասին բանաստեղծը գրել է նաև Բորչալուի գավառապետի օգնական Դավիթ Բաքրաձեին № 5 նամակում։

7 Վ. Ա. Զոլոտարյովին գրած 1906 թ. հունիսի նամակը հետաքրքրական փաստաթուղթ Է այն իմաստով, որ ոչ միայն նրա այս խոսքերն Է հաստատում, այլև միաժամանակ ցույց Է տալիս, թե ինչպես, հայ-թուրքական ընդհարումների և Թումանյանի գործունեության ամենաեռուն միջոցին անգամ, թշնամական տարրերը արդեն դավեր են նյութում նրա դեմ ե՛ժանդարմական վարչությունից նշանակված հատուկ գործակալների միջոցով, և տեղի բնակիչների (տե՛ս նաև № 9 նամակի № 1 ծանոթագրությունը)։

8 Տե՛ս 1905 թ. նոյեմբերի 29-ի հեռագիրը և ծանոթագրությունը։ Խնդրագրում հիշատակված գործարաններից մեկը Գ. Շադինյանի պանրի գործարանն Է, որի վրա կատարված հարձակման մասին տե՛ս Մշ, 1905, № 239։

9 Այդ մասին գրավոր փաստաթղթեր հայտնի չեն։

10 1906 թ. հունիսին գրած նամակից բացի Զոլոտարյովին ուղղած այլ փաստաթուղթ հայտնի չէ։

11 Այստեղից է սկսվում սևագիր-ինքնագրի պահպանվող հատվածը։

12 Բանաստեղծի խնդրագրերը իրենց նպատակին չեն ծառայել։ Նույն մարտ ամսին, բանտարկությունից ու նախնական քննությունից երեք ամիս անց, «Դաշնակցության գործը» հանձնվում է Նովոչերկասկի մարզային դատարանի հատուկ կարևորության գործերի քննիչ Լիժինին։

Մի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, մյուս կողմից՝ ընդառաջելով Օլգա Թումանյանի՝ 1909 թ. հունիսի 8-ի դիմումին, որով վերջինս խնդրում էր ամուսնուն ազատել դրամական երաշխավորությամբ (ԳԱԹ, Թֆ, № 1263), Լիժինը ժանդարմական վարչության պետ Երյոմինի հետ