իրավունք: Թումանյանի պատասխան խոսքը վերաբերում Է «Մանկական գրադարան» մատենաշարին, որի տպագրության մանրամասները տե՛ս № 80 նամակի № 5 ծանոթագրության մեջ:
Տպագրվում Է առաջին անգամ։
63. ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Թիֆփս
(էջ 88)
Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, Ներսիսյան դպրոցի ֆոնդում։ Նամակի վրա տեսչի՝ Հովսեփ Խունունցի ձեռքով մակագրված Է՝ մերժել: Ինչպես այս, այնպես Էլ օգոստոսի 10-ի և 24-ի նամակները հայտնաբերել և հրապարակել է Նաիրա Ազարյանը։
Տպագրվել է Ազ, 1994, № 49։
64. ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս— Ալեքսանդրապոլ
(էջ 89)
Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 118։
Տպագրվել է Եժ V, 323 — 324,
1 Խոսքը վերաբերում է հասցեատիրոջ՝ 1910 թ. հունիսի 9-ի և 14֊ի նամակներին (ԳԱԹ, Թֆ, X 1109, 1110):
2 Նկատի ունի «Հորիզոն» օրաթերթի խմբագրի պարտականությունների ստանձնումը, ոչ պաշտոնապես։ 1910 թ. մայիսի վերջերից (թերթի հրատարակության առաջին օրերից)։ 1909 թ. օգոստոսից Թումանյանը համարվում էր կարևոր աշխատակից։ Փոխարինելով խմբագրին, նա իրավունք չուներ թերթը ստորագրելու որպես այդպիսին՝ դատի տակ լինելու պատճառով։ Մինչ այդ՝ մայիսի 21֊ին, օրաթերթի լուր է տպագրում այն մասին, որ նույն թվականի հունվարին պաշտոնապես հաստատված խմբագիր Ա. Բաբախանյանը (Լեոն) աչքերի տկարության պատճառով պետք է բացակայի Թիֆլիսից, ուստի այդ օրվանից թերթի ղեկավարությունը Թիֆլիսի նահանգապետից պաշտոնապես հանձնվել է Ս. Սահակյանին՝ որպես ժամանակավոր խմբագիր — հրատարակիչ։ «Թերթի խմբագրական կազմը միևնույնն է մնում, — գրված է թղթակցության մեջ, — և պիտի