95. ՍԱՄՍՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 120)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 170: Անթվակիր է. ժամանակը որոշվում Է ըստ Ղ. Աղայանի մահվան օրվա։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Թումանյանը դիմել է Սամսոն Հարությունյանին որպես Կովկասի հայոց բարեգործական ընկերության նախագահի։
96. ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 121)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Բ. Նավասարդյանի ֆ, № 73 (II)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է ըստ Ղ. Աղայանի մահվան թվականի։
Տպագրվել է ՈԻՀ 1, 381:
1 Աղայանի թաղումը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ կիրակի օրը Թումանյանը դիմել է Բ. Նավասարդյանին՝ որպես թաղման կարգադիրչ հանձնաժողովի նախագահի։
97. ՀԱԿՈԲ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՆ
Մանգլիս- Շուշի
(էջ121)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Հ. Խանլարյանի ֆ, №5:
Տպագրվել Է Եժ V, 342—343,
1 Գրված է ի պատասխան հասցեատիրոջ 1911 թ. հուլիսի 7-ի նամակի, որով վերջինս կրկնել Էր խնդրանքը (տե՛ս № 89 նամակի №1, 3 ծանոթագրությունները): Ըստ երևույթին, Թումանյանը որոշել էր Խանլարյանին օգնելու համար դիմել Համբ. Մելիքյանին, բայց, քանի որ նա խոշոր