դրամով նպաստել էր. «Հորիզոնի» հրատարակության գործին, ուստի անհարմար է եղել կրկին դիմել նույն անձնավորությանը: Ինչպես պարզվում է հասցեատիրոջ 1911 թ. հոկտեմբերի 5-ի նամակից, բանաստեղծը նրան մի նամակ էլ գրել է օգոստոսին, որը սակայն չի պահպանվեր: Հասցեատիրոջ ավելի ուշ գրած նամակներից պարզվում է, որ բանաստեղծը այդպես էլ չի կարողացել նրան օգնել (ԳԱԹ, Թֆ,№ 728 — 731)։
2 Հիշատակված «մեծ վիշտը» Ղ. Աղայանի մահն Էր։
98. ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Եվ ԳՑՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս-Թիֆլիս
(էջ 122)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Գ. Աղանյանի ֆ, № 472։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է փոոստային կնիքով։ Տպագրվել է ՈԻՀ, 2, 426։
99. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս-Դիլիջան
(էջ 122)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, №300։ Առաջին հրատարկության մեջ նամակի՝ Լեյզեն ուղղված լինելը ճիշա չէ, այդ ամառ Մ. Թումանյանը հանգստանում էր Դիլիջանում, որտեղից և հեռագրով ցավակցություն էր հայտնել Ղ. Աղայանի մահվան կապակցությամբ (Հր,– 1911, հունիսի 21, № 133)։
Տպագրվել է Եժ V, 343 — 344։
1 (Լեզուն կտրած ծիտիկը» «Մանկական գրադարան» մատենաշարի №14 գրքույկն է։ Տեղեկությունն այն մասին, որ հրատարակչուհին չի հավանել հիշատակված գրքույկը, բանաստեղծը ստացել էր Փիլիպոս և Մարուսյա Վարղազարյանների՝ հուլիսի 8-ի նամակի միջոցով (ԳԱԹ, Թֆ, № 1010)։ Օգոստոսի 8֊ի պատասխան նամակում Մ. Թումանյանը, հաստստելով բանաստեղծի ստացած տեղեկությունը գրքույկը չհավանելու մասին, գրում է. «Բայց նկարները չափազանց նուրբ են և գեղեցիկ։ Գինը շատ թանկ է, և այդ բանը ինձ անախորժ է։ Ի՞նչ եղան № 12—13-ը։ Լավ չէ, որ 14-ը ավելի շուտ եք տպել: Բացի դրանից, ես կուզենայի, որ իմ