Անհրաժեշտ է խորանալ նաև հոդվածագրի «պատմությունն այսպես հեշտ չի փոխվում» խոսքերի ենթաիմաստի մեջ, որր վերաբերում է Ռուսաստանին և Թուրքիային հավասարապես հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով։ Թումանյանն այստեղ իր դժգոհությունն է արտահայտում այն հաշտության դեմ, որ կայացել էր ՀՀ դաշնակցության և «Երիտասարդ թուրքեր» կուսակցության միջև։ Բանաստեղծը չէր կարող մոռանալ Թուրքիայի նոր սահմանադրությունից հետո կազմակերպված հայերի կոտորածը Ադանայում 1909 թ., որի զոհը դարձան 30000 անմեղ մարդիկ։ 1915 թ. եղեռնը վերջնականապես բացահայտեց կեղծ դաշինքի դիվանագիտության խորքը։
112. ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
Պետերբուրգ—Թիֆլիս
(էջ 136)
Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1380։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ:
Տպագրվել Է Եժ V, 360—361։
Թարգմանութուն
Անուշ ջան, Արփիկ ջան, Արեգ ջան, Սաթիկ ջան, Սեդիկ ջան և Թամար ջան,
Ստացա ձեր նամակները և շատ ուրախացա։ Պինդ համբուրում եմ ձեզ բոլորիդ։ Շատ լավ էիք գրել իսկ Սեդիկն ու Թամարը—ամենից լավ։ Գրեցեք ավելի հաճախ։ Խնայում եք, ինչ Է։ Չէ՞ որ դուք կարող եք գրեք ինձ ամեն օր։ Իմ պահարանում, որ գտնվում է գրասեղանիս կողքին, այնտեղ, ուր փոստի թուղթ և թանաք է պահվում, մի ծրար կա, իսկ ծրարում` շատ մարկաներ—վերցրեք բաժանեք ձեր մեջ և գրեք ամեն օր։ Ես համոզված եմ, որ շուտով կտեսնվենք ե չեմ կասկածում։ Արտիկն ու Համլիկը գրում են, որ դուք բոլորդ կարդացեք։ Կարդացե՛ք։ Կարդացեք, լավ գրքեր կարդացեք։ Կարդացեք կենդանիների կյանքից նույնպես, այ՛, Բրեմը, բույսերի կյանքից։ Թե չէ՝ միայն մարդու կյանքր—չէ որ դա փոքրիկ կյանք է և դա միակողմանի զարգացում կլինի։ Թեպետ ժամի 10-ն է միայն, բայց ես արդեն կաթով կակաո եմ խմեի ճաշել եմ և հիմա գնում եմ դատարան։ Ես լավ եմ, էլ չեմ կարդում, որովհետև ժամանակ չկա։ Արտիկը գրում է, թե մայրիկն ասում է. «Ես դիտմամբ կարմիր շոր եմ հագնում, դու ինչո՞ւ ես սևի մեջ տեսնում»։ Էդ ի նչ է նշանակում… <կանչեցին> դատարան…
Հենց նոր վերադարձա Սենատից, նամակներն արդեն հավաքում են,