Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուսները և ամբողջ ադմինիստրացիան պաշտպանում են ինձ նրանց դեմ[1]։ Ե՛վ տխուր է, և՛ ծիծաղելի, և հուզիչ։ էդ չենք մոռանա։ Մնում է միայն մի բան, որ դատախազն էլ պաշտպանի ինձ։ Այո՛, վաղվա համար մենք ունենք մի զարհուրելի պատմություն, զարհուրելի մեր սիրելի հայրենակիցների և բարի հարևանների՝ թուրքերի համար։ Չէ որ պատմության դատաստանը դեռ առաջներիս է։

Ես ինձ շատ լավ եմ զգում։ Լինել մաքուր և արդար՝ էդ մե՛ծ բան է։ Դա տալիս է և կայտառություն, և հանգստություն, և ամեն, ամեն ինչ, և առողջություն։ Եվ դեռ ավելին—էդպես անաստված կերպով զրպարտության ենթարկվեք էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղեք — դրա մեջ տանջանքի հետ միասին կա նաև ինչ֊որ մխիթարություն, և ես նույնիսկ ոչ մի չարություն չեմ զգում էդ դժբախտների հանդեպ։ Աստված նրանց հետ։

Ի՞նչ են անում Թամարն ու Սեդիկը։ Ի՞նչ են ասում նրանք Պետերբուրգի մասին, ինչպե՞ս են պատկերացնում։ Ճաշում եմ և ժամանակն է Սենատ գնալու։ Գուցե երկարի մինչև երեք ամիս։

Հայրիկ

Պինդ, պինդ համբուրում եմ ձեզ բոլորիդ։ Մայրիկն ինչո՞ւ չի գրում հայերեն։ էստեղ ուրիշները ստանում են։

Հայրիկ

1Ընտանիքից ստացած նամակները տե՛ս ԹԹ, Փբ, № 2818, 2819, 2927—2930 և այ,ն,


114. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգի— Թիֆլիս

(էջ 138)

Փետրվարի 4

Ինքնագիրր (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 90, Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։ Տպագրվել Է ԵԺ V, 364,

1 Տե՛ս №112 նամակի № 3 ծանոթագրությունը:

  1. Նկատի ունի Շահբազ Շահվերդյանին, Լոռու Իգահատ գյուղից՝ պահնորդական լրտես, վատահամբավ մի անձնավորություն, որ սպանել էր հարազատ եղբորը։ Նրա, կեղծ ցուցմունքներ տվող թուրքերի, հատկապես Վեքիլովի (սա խոստովանել է, որ կեղծ ցուցմունքներ է տվել քննիչ Լիժինի ճնշման տակ) և ամբողջ հարցաքննությանը ընթացքի մասին մանրամասն գրառումներ ունի Թումանյանը «Բանտի օրագրում» (տե՛ս ԱՀ 8, 325— 348)։ Այդ մասին մանրամասն տեղեկություններ է տալիս նաև դատավարությանն ականատես Աշխեն Թումանյանը (ԹԺՀ, 241, 243, 244, 639 — 642) ։