115 ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ — Թիֆլիս
(Էջ 139)
Ինքնագիը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ֆ, ց 3, № 91: Անթվակիր է տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, ամիսն ու օրը ճշտելուն օգնում են «Էսօր Աշխենն ու Մուշեղը էին մոտս» խոսքերը։ Պահպանվում են Աշխեն Թումանյանի այցելություների պաշտոնական անցաթղթերից մի քանիսը, որոնցից մեկը՝ փետրվարի 14, հաստատում է, որ սույն նամակը դրված է փետրվարի 14-ին։
Տպագրվում Է առաջին անգամ։
1 Համլիկ Թումանյանի՝ հունվարի 29֊ի բացիկն Է (ԹԹ, Փբ, № 2820)։
2 Ան. Աբովյանի նամակը չի պահպանվել։
3 Նկատի ունի Լ. Մանվելյանի «Ռուսհայ գրականության պատմության աշխատության» 4-րդ գրքույկը (1911, Թիֆլիս): Գրքի լույս տեսնելու լուրը նա ստացել է համլիկ Թումանյանի՝ 1912թ. Փետրվարի 23-ի նամակի միջոցով (ԹԹ, Փբ, №2822):
116. ՆՎԱՐԴ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ-Թիֆլիս
(Էջ 141)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԹԹ, № 841։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ։ Առաջին հրատարակության ժամանակ օրը տպագրվել Է 25, ակնհայտ վրիպում է, ուղղվում Է ըստ բնագրի (օրր գրված Է նոր տոմարով)։
Տպագրվել Է Եժ V, 365—366:
1 Փետրվարի կեսերին գրած նամակում Նվարդը գանգատվել էր իր լեզվական թերությունից, որը արտահայտվում էր չափից ավելի արագախոսությամբ։ Դա շատ տանջել է նրան, ազդել հոգեբանութան վրա, ուստի և դիմել է միջոցների, բայց հասել Է քիչ արդյունքի (ԹԹ, Փբ, ֊№ 2933)։
2 Դատին մասնակցում Էին վեց սենատոր, ըստ դատական օրենքի, երբ սենատորներից մեկը հիվանդանում Էր և նոր սենատոր Էր ընդգրկվում, գործը քննվում Էր նորից։ Այս դեպքում, սակայն, սենատոր Զվոլյանսկու հիվանդությունը չի խանգարում դատական գործի շարունակվելուն