Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


147. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ–ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս– էջմիածին

(Էջ 170)

Փետրվարի 11

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 411։

Տարեթիվը ճշտվում է հասցեատիրոջ՝ թեմի առաջնորդ ընտրվելու փասով (տե՛ս № 2 ծանոթագրությունը):

Տպագրվել է ԵԺ V, 384։

1 Հասցեատիրոջ այն նամակն անհայտ է։

2 Նկատի ունի Մ. Տեր֊Մովսիսյանի՝ Վրաստանի և Իմերեթի հոգևոր թեմի առաջնորդ ընտրվելը 1913 թ. հունվարին և «Մշակի» բացասական վերաբերմունքը 1911 թ. կաթողիկոսական ընկեությունների ժամանակ և ընդհանրապես (տես № 91, 92 նամակները և ծանոթագրությունները)։

3 Նկատի ունի Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հասարակական գործիչ Միքայել Պապաջանյանին:

4 Ինքնագրում՝ ստեղծված — վրիպում է։

148. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս — Բաքու

(էջ 171)

Փետրվարի 11

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԿԱԹ, Թֆ, № 341: ժամանակը որոշվում է բացիկի փոստային կնիքով և «Բաքվի ձայն» օրաթերթի 1913 թվականից հրատարակվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 384:

149. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

(էջ 171)

Փետրվարի 12

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 342։

Տպագրվել է ԵԺ V, 385։

1, 2 Տե՛ս հաջորդ նամակի № 1 ծանոթագրությունը։