Բահաթուրը, Երվանդ Թաղիանոսյանը, Սառա Սաղյանը, Մխիթար Տեր֊Անդրեասյանը (Ա, 1914, № 62, ԱԳ, 1915, № 56):
2 Տե՛ս նույն օրը գրած հաջորդ նամակը:
3 Հովհ. Հովհաննիսյանին և Հ. Մանանդյանին գրած այդ նամակները չեն պահպանվել: «Ուրիշներ» ասելով, հավանաբար, նկատի ունի Բաքվի ապագա Գրասերների ընկերության հիմնադիրներից Տ. Հովհաննիսյանին, Մխ. Տեր֊Անդրեասյանին, Ե. Թաղիանոսյանին, որոնց Թումանյանը ճանաչում էր և որոնց հետ նամակագրական կապ ուներ, այդ նամակները նույնպես չեն պահպանվել։
151. ԱՐԻՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 173)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 14:
Տպագրվել է Եժ V, 385:
1 ՀԳԿԸ 1912 թ. հոկտեմբերի 16֊ի նիստում Ա. Զարգարյանը ընտրվել էր ընկերության վարչության անդամ և գանձապահ։ Ընկերության վարչության անդամ էր նաև Աշոտ Աթանասյանը։
2 Խոսքը վերաբերում է Ավ. Արասխանյանի և Գ. Հախվերդյանի գրադարանները ազգագրական ընկերությանը հանձնելու առիթով ստեղծված բանավեճին։ ՀԳԿԸ վարչությունը Թումանյանի գլխավորությամբ դատապարտում էր նույն ընկերության վարչության անդամ և ազգագրական ընկերության քարտուղար Երվ. Լալայանին հիշյալ գրադարանները ՀԳԿԸ չվերադարձնելու համար։ Վիճաբանությունը սուր կերպարանք է ստանում և վերջանում նրանով, որ Լալայանը հրաժարվում է գրողների ընկերության իր անդամակցությունից (մանրամասնությունների՝ ԱՀ 7, 36—47, Հր, 1913, № 50, 63, 65 և այլն):
3 Այդ մասին հիշատակելով այս երկտողում, Թումանյանը նկատի ունի այն փաստը, որ ազգագրական ընկերության թանգարանի Գողթան գավառի բաժանմունքի մասնաժողովի՝ 1913 թ. փետրվարի 14-ի և 21֊ի նիստերին (ուր որոշվել էր գրադարանը վերցնելու հարցր, նախագահել էր ինքը՝ Ա. Զարգարյանը (Հը, 1913, № 50)։