Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



187. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Մոսկվա

(էջ 199)

Փետրվարի 9

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1377: Անթվակիր է. ժամանակը որոշվում է բացիկի փոստային կնիքով։ Տպագրվում է առաջին անգամ։

188. ԳՑՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 200)

Մարտի 20

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳԱֆ № 483: Անթվակիր է. ժամանակը որոշվում է ծանոթագրությունների տվյալներով, հատկապես № 4֊ի:

Տպագրվել է ՈԻՀ 2, 428։

1 Ակնարկվում է ԿՀԳԸ նախաձեռնությամբ հրատարակվող Սայաթ–Նովայի երգերի տպագրության ձգձգումը Գ. Աղանյանի տպարանում։ Լույս է տեսել 1914 թ. մայիսին։

2 Խոսքը վերաբերում է Լեոյի՝ 1914 թ. մարտի 15-ի նամակին, որով նա Թումանյանին խնդրել էր արագացնել իր «Պատմություն Երևանի հայոց թեմական հոգևոր դպրոցի. 1837—1912» գրքի տպագրությունը Աղանյանի տպարանում։

3 Նկատի ունի Համբ. Առաքելյանին, որն իր խմբագրությամբ հրատարակվող «Մշակում» 1914 թ. հունվարի 11-ին (№ 6) որպես առաջնորդող տպագրել էր «Դուք անբարոյականացնում եք մատաղ սերունդը» հոդվածը, մեղադրելով ԿՀԳՐ՝ գրական երեկույթներին աշակերտությանը նույնպես մասնակից դարձնելու համար։ Թումանյանը դրան պատասխսանել է հաջորդ օրը՝ «Հ. Առաքելյանը հսկում է մատաղ սերնդի բարոյականության վրա» հոդվածով, հեղինակն այստեղ այն համոզումն է հայտնում, որ ավելի լայն պետք է բանալ գրական ընկերության դռները երիտասարդության առաջ, որ «նրանք գան, լսեն մեր մատաղ ինտելիգենցիայի խոսքը անհամեմատ ավելի անկաշառ, անկեղծ, մաքուր, լուրջ ու լուսավոր» (Հր, 1914, № 8, 11, ԱՀ 7, 116—124),

Այնուհետև ծայր է առնում բավական երկարատև մի վիճաբանություն, որից հետո Առաքելյանը, թեպետ կրկին դատի է տալիս Թումանյանին և