Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



235. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 237)

Ապրիլի 29

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳԱֆ, № 475, Անթվակիր է. թվագրությունը որոշվում է բովանդակությամբ, ըստ ՀԳԿԸ՝ 1916 թ. ապրիլի 28֊ի երեկույթի։

Տպագրվել է ՈԻՀ 2, 424:

1 ՀԳԿԸ վարչության մարտի 4-ի նիստում Թումանյանը հայտարարել է, որ ապրիլի 23-ին լրացել է Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյակը, առաջարկելով կազմակերպել երեկույթ և հեռագիր ուղարկել Անգլիա և Իսպանիա։ Ապրիլի 28-ին տեղի ունեցած երեկույթի ժամանակ որոշվել է Լոնդոնի պառլամենտի անդամ և Լորդմերի հայկական ֆոնդի նախագահ Վիլիամսի միջոցով հեռագրել շեքսպիրյան կոմիտեի նախագահ Ջորջ Ալեքսանդերին (հեռագիրը տե՛ս սույն երկտողից հետո), Սերվանտեսի մահվան տարելիցի կապակցությամբ հեռագիրը ուղարկվել է Մադրիդ (մամուլում չի հրապարակվել, անհայտ է)։ Հիշատակված երեկույթին բացման խոսք է ասել Թումանյանը, բարձր գնահատելով երկու աշխարհահռչակ գրողներին։ Շեշտելով հայ մշակույթ և Շեքսպիր կապը, նա ասել է. «Ինձ այնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը՝ հոգիացած Ադամյանըը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը Ստրադֆորդում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար» (ՍՀ 7, 231)։

Երեկույթի ընդմիջման ժամանակ անսպասելի դահլիճ են մտել անգլիացի հյուրեր, որոնք Կովկաս էին ժամանել հայ գաղթականությանն օգնող Լոնդոնի կոմիտեի հանձնարարությամբ։ Հանձնաժողովի ղեկավարը հայտնի հասարակական գործիչ Հարոլդ Բյոքսոնն էր, որին ընկերակցող անգլիացի բժիշկներն ու բուժքույրերը իրենց հետ բերել էին դրամ և դեղորայք։ Մեկնելով Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, նրանք ծանոթացել էին ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին, օգնել նրանց հնարավոր ամեն ինչով («Վան֊Տոսպ», 1916,№, 25, էջ 15 — 16, № 31, էջ 15, «Համբավս,֊ բեր», 1916, № 9, էջ 279, № 17, էջ 157—158):

ՀԳԿԸ ապրիլի 28֊ի երեկույթի օրը անգլիացիների խումբը դեռ չէր անցեք իր պարտականությունների կատարմանը. Իրենց հանճարեղ հայրենակցին նվիրված հանդեսը նրանց համար հաճելի անակնկալ էր։ Թումանյանը, ջերմորեն ընդունելով հյուրերին, այնուհետև Շեքսպիրին բնորոշել է որպես շաղկապող օղակ, որ մոտեցնում է բոլոր ժողովուրդներին «ինչպես