Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիական ազգին, էնպես էլ իրար։ Եվ արդեն սրա մեջ է բանաստեղծության ու առհասարակ գեղարվեստի կախարդական ուժը…» (ԱՀ 7, 231— 232)։

Ի պատասխան Թումանյանի ջերմ խոսքի, Հ. Բյոքստոնն ասել է, որ իրենք իբրև անգլիացիներ երբեք ավելի հպարտ չեն զգացել իրենց, քան այդ երեկո։ «Շեքսպիրը,— ասել է նա,— մեծ դեր է կատարել աշխարհի բոլոր ցեղերը և լեզուները իրար մոտեցնելու գործում։ Ոչ ոք Շեքսպիրի չափ չի ծառայել համամարդկային եղբայրակցության դատին»։ Այնուհետև Հ. Բյոքստոնը իր գոհունակությունն է հայտնել Շեքսպիրին նվիրված այդ տոնի համար մի քաղաքում, որը եղել է հին ու նոր գրականությունների և գեղարվեստի կենտրոն (Հր, 1916, №96)։

Պահպանվում է մի երկտող, որով անգլիացի հյուրերը 1916 թ. հունիսի 21-ին բանաստեղծին հրավիրել են մի բաժակ թեյի «Օրիոն» հյուրանոցում. «Մենք Թիֆլիսը կթողնենք հաջորդ շաբաթ և շատ երջանիկ կլինենք մեկնելուց առաջ մի անգամ էլ տեսնել Ձեզ։

Առաջիկա ուրբաթ Ձեզ տեսնելու հույսով, խնդրում ենք ընդունել մեր հատուկ ողջույնները» (ԹԹ, ՆՆ, թզթ. № 38)։

236. ՋՈՐՋ ԱԼԷՔՍԱՆԴԵՐԻՆ

Թիֆլիս—Լոնդոն

(էջ 238)

Ապրիլի 29

Անգլերեն թարգմանությունը անհայտ է։ Հեռագրի հայերեն բնագիրը տպագրվել է Հր, 1916, № 94, ապրիլի 30, ԵԺ VI, 414, Հեռագիրն ուղղված է Լոնդոնի Շեքսպիրյան հոբելյանական կոմիտեի նախագահ Ջորջ Ալեքսանդերին:

237. ՆԱՐ-ԴՈՍԻՆ

Թիֆլիս

(էջ 238)

Մայիսի վերջեր

Ինքնագիրը չի պահպանվել։ Ժամանակը որոշվում է մոտավորապես` ըստ առաջին հրապարակման:

Տպագրվել է Ծերուն Թորգոմյանի՝ Եղիշե Չարենցի մասին գրած հուշերում (Հոգեթով հույզեր, 1979, Թբիլիսի, էջ 134)։