Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Ուղարկված է «Հորիզոն» օրաթերթին, որի խմբագրատանը ՚Նար-Դոսն աշխատում էր ոճաբան֊քարտուղարի պաշտոնով։

Ե. Չարենցի բանաստեղծությունը «Արտիստը» (Պ. Ադամյանի հիշատակին) վերնագրով տպագրվել է Հր, 1916, № 124, հունիսի 5։ Այլ մանրամասնություններ տե՛ս Ծ. Թորգոմյանի հիշված գրքում, էջ 133 —135։ Այստեղ ճիշտ չեն Ադամյանի մահվան (1892) և 25֊ամյակի (1917) թվականները. մեծահամբավ դերասանը վախճանվել է 1891 թ., 25֊ամյակը նշվել է 1916֊ի հունիսին։ Այնուհետև, ըստ հուշագրողի, բանաստեղծությունն ունեցել է 8 տուն, մինչդեռ տպագրվել է (ինչպես և հետագայում) 5 տուն (Երկերի ժողովածու, I հ., Երևան, 1962, էջ 293)։

238. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 238)

Հունիսի 1

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳԱֆ, № 480։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Մ. Նալբանդյանին նվիրված երեկույթի հիշատակութամբ. 1916-ին լրանում էր գրողի մահվան 50֊ամյա տարելիցը։

Տպագրվել է ՈԻՀ 1, 386:

1 Անհավանական չէ, որ Թումանյանին հետաքրքրում էր ՀԳԿԸ երեկույթների համար անհրաժեշտ դահլիճի հարցը. հունիսի 11֊ին տեղի էր ունենալու արևմտահայ գրականությանը նվիրված երեկույթ, զեկուցելու էին Զապել Եսայանը և Մամբրե Մատենճյանը։

2 Ինչպես երևում է հաջորդ հունիսի 3֊ի նամակից, խորհրդակցությունը նվիրված էր լինելու «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հարցին։

239. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

(էջ 239)

Հունիսի 3

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Տ. Հովհաննիսյանի ֆ, №640|8:

Տպագրվել է ԵԺ V, 413—414։

1 Տ. Հովհաննիսյանից ստացած այդ նամակը չի պահպանվել:

2 «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի»