1917 թ. հունվարին Ն. Մառը Բաքվում էր և Հայ գրասերների ընկերության հրավերով կարդացել է երեք զեկուցում՝ «Հայոց հին գրականության ծագումը», «Հայոց մշակույթի զարգացման աղբյուրներն ու հանգրվանները», «Շոթա Ռուսթավելու «Ընձենավորի» և նրա կուլտուր-պատմական պրոբլեմների մասին» (Հր, 1917, №4)։
250. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Թիֆլիս—Բաքու
(էջ 255)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 349, Անթվակիր է. ժամանակը որոշվում է ծրարի Փոստային կնիքով և բովանդակությամբ (առաջին հրատարակության մեջ սխալ է որոշված ամիսը սեպտեմբեր, և չի նշված օրը):
Տպագրվել է Եժ V, 421—423:
1 Խանզադյանի՝ 1916 թ. հոկտեմբերի 3-ի նամակն է, որտեղ նա գրել է, թե ձեռք է բերել «Պաշտելի Պուշկինի նկարը և կախել պատից» ու մի անհաղթելի ցանկություն ունի Պուշկինի կողքին տեսնեք Թումանյանի նկարը «ամեն վայրկյան, ամեն օր… Հայ հեղինակների մեջ (Նոյից սկսած) ո՞րը կարող էր Ձեզանից առաջ գծագրվել երևակայությանս մեջ—ոչ ոք»։
2 1915 թ. հանրահայտ նկարն է (նստած, ժպիտով)։
3 Նկատի ունի «Գործ» ամսագրի խմբագրության պաշտոնական նամակը, որով ամսագրին ուղարկելիք նյութերի համար բանաստեղծին առաջարկվում է 600 ռ. ավանս։ «Հարկ ենք համարում ավելացնել,— գրված է նամակում, — որ խմբագրության կողքից Ձեր նյութերի համար կնշանակվի վարձատրության այն մաքսիմումը, որ մենք առայժմ հնարավորություն ունենք վճարելու հայ հեղինակներին» (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 62)։
4 Խոսքը վերաբերում է 1916 թ. սերբ ժողովրդի ազգային էպոսից կատարած թարգմանություններին («Մարկոն ռամազանին գինի է խմում», «Մարկոն վերացնում է պսակի հարկը», «Մարկոն վար է անում»), «Մոծակն ու Մրջյունը» առակին և Աճառյանի գավառական բառարանի մասին գրված անավարտ գրախոսականին։
5 Տե՛ս ծանոթագրություն №1: