Տպագրվում է առաջին անգամ։
1 Կոչվում էր Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում։
2 Հայ֊վրացական ընդհարումների բորբոքումը զուգադիպեց այն օրերին (1918, դեկտեմբեր), երբ պաշտոնապես հայտարարվեց Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվող քննիչ հանձնաժողովի հիմնադրման մասին։ Հանձնաժողովի ստեղծման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին նոյեմբերին։
3 Խոսքը վերաբերում է հայ֊վրացական ընդհարումների կապակցությամբ 1919 թ. հունվարի 9-ին Անտանտի զինվորական գործիչների տնօրինությամբ Թիֆլիսում բացված Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչների կոնֆերանսին, որտեղ որոշվեց Լոռին հայտարարել «Չեզոք գոտի»։
4 Փարիզի՝ 1919 թ. Խաղաղության կոնֆերանսում Հայաստանի մանդատը հանձնվել էր Ամերիկային, որտեղ ստեղծվեց Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե (ՀԱԱԿ) պրեզիդենտ Վիլսոնի ենթակայությամբ։ Ինչպես Փարիզի հիշյալ կոնֆերանսից, այնպես էլ ՀԱԱԿ֊ից հայ ժողովուրդը ոչինչ չշահեց (մանրամասնությունները` «Հայ ժողովրդի պատմությունն հատ. 7, էջ 66 — 69)։
5 Տե՛ս № 296 նամակի № 7 ծանոթագրությունը:
6 Նույն տեղում։
7 Նույն տեղում՝ վերջին հատվածը։
319. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երևան
(էջ 327)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 207, ց 1, գ 218, թ 39, 40:
Տպագրվում է առաջին անգամ։
1 Խոսքը վերաբերում է քննիչ հանձնաժողովին։
2 Տե՛ս նույն օրվա պաշտոնական գրությունը Ալ. Խատիսյանին:
3 Հայաստանի անկախության տարելիցի օրը՝ 1919-ի մայիսի 28֊ին խորհրդարանը որոշում ընդունեց հայտարարել Միացյալ Հայաստանի կառավարություն. Թեպետ կառավարությունը դրան համահայկական բնույթ տալու նպատակով որոշել էր 12 արևմտահայ ներկայացուցիչների մասնակից դարձնել խորհրդարանին, այնուամենայնիվ, արևմտահայերը դժգոհ էին, քանի որ իրական հիմք չկար համոզվելու, որ Միացյալ Հայաստանի կառավարություն գոյություն ունի։