Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




322. ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Թիֆլիս

(էջ 330)

Հուլիսի 20

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 324, սևագիրը (2 էջ) ՆՆ, թղթ. № 41:

Տպագրվել է ԵԺ V, 441 — 442։

1 Տե՛ս Ալ. Խատիսյանին ուղղած հունիսի 15-ի գրությունը:

Չնայած Թումանյանի այս զգուշավորությանը, այնուամենայնիվ, հարյուր հազարի բաժանումը առիթ դարձավ դժգոհությունների, առաջացրեց աղմուկ, դարձավ մամուլի քննության առարկա: Նախօրոք հարցը որոշելով գրողների ընկերության վարչության և գրողներից ու գիտնականներից ընտրած հանձնաժողովի միացյալ նիստում, այնուհետև որոշումը հայտնում է գրողների ընկերության օգոստոսի 2-ի արտակարգ ընդհանուր ժողովում (նախագահում էր Տիգրան Հովհաննիսյանը): Այստեղ պարզվում է, որ նպաստից հրաժարվել է ոչ միայն Թումանյանը, այլև Նիկոլ Աղբալյանը:

Ընդհանուր ժողովի ելույթում Թումանյանը հայտնում է, որ դրամի բաշխման մեջ որևէ թերացում չկա, ամեն ինչ օրինական է՝ ըստ ընկերության կանոնադրության (հարյուր հազարից ութ հոգու տրվել է տաս հազարական, հինգ հոգու` յոթ հազարական և մի հոգու՝ հինգ հազար ռուբլի): Ելույթ ունեցողները (Հ. Համբարձումյան. Հ. Ճուղուրյան. Մ. Պետրոսյան, Ա. Աթանասյան, Գ. Ղարաջյան և ուրիշներ) պնդում են, թե գումարը սխալ սկզբունքով է բաշխվել:

Կրկին ելույթ ունենալով, Թումանյանը բորբոքված կրքերը հանդարտացնելու համար հայտնում է, որ Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը նույնպես մտադիր է գումար հատկացնել գրողներին նպաստ բաժանելու համար, և որ Հայաստանից կրկին նոր գումար է սպասվում, կազմված է 22 հոգու ցուցակ, որտեղ կան նաև երիտասարդ գրողների անուններ: Երկար վիճաբանություններից հետո ընդհանուր ժողովը որոշում է, որ վարչությունը թույլ է տվել «սխալ գործելակերպ», ընտրվում է մի հանձնաժողով՝ վարչության հետ գումարի վերաբաշխումը կատարելու համար:

Օգոստոսի 2-ի ժողովի շարունակությունը տեղի է ունեցել նույն ամսի 6-ին, որին նույնպես նախագահել է Տ. Հովհաննիսյանը: Ելույթ ունենալով, Թումանյանը դատապարտում է «Ժողովրդի ձայն», թերթի № 165ում ընդհանուր ժողովի մասին տպագրված հոդվածի անճշտություննները և «չարակամ տոնը»: Ժողովում մի նոր վիճաբանության նյութ է դառնում դրամը