Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 օգնության հայկական կոմիտե» անունով։ Այդ կոմիտեն գործելու է արդեն գոյություն ունեցող Հայոց ազգային խորհրդի հետ։

Աջակցության համար կոմիտեն դիմելու է Բաքվի, Բաթումի և Վրաստանի շրջաններին։ Հավաքված գումարը կփոխադրվի «Նիրիստրլիվի» կովկայան բաժանմունքին[1]։

Նոր կոմիտեի լիազորված անձինք են հանդիսանում պ. Հովհ. Թումանյանը՝ նախագահ, պ. Ե. Մայիլյանը՝ գանձապահ, պ. Տ. Հովհաննիսյանը՝ քարտուղար, իշխան Բ. Արղությանը։

Պատիվ ունենք խնդրելու նշանակել Ամերիկայի ներկայացուցչին, որը պետք է օգտվի կոմիտեի մյուս անդամների հավասար իրավունքներից։

Ընդունեցեք հարգանացս լիակատար հավաստիքը, մնամ Ձեր անկեղծ՝

Հովհ. Թումանյան Հայ որբերի և փախստականների օգնության կոմիտեի նախագահ

1 Ամերիկացի գնդապետ Վ. Ն. Հասկելը խաղաղության վեհաժողովի կողմից նշանակված էր Ամերիկյան պետական նպաստամատույցի և Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի միացյալ ղեկավար և դաշնակիցների գերագույն կոմիսար Հայաստանում։ Կովկասում նա գործել է 1919֊ի օգոստոսից մինչև 1920֊ի հուլիսը (Լիպարիտ Ազատյան, Հայ որբերը Մեծ եղեռնի, Լոս Անջելես, 1995, էջ 58)։

2 Նկատի ունի Վիրահայ ազգային խորհուրդը, որը ստեղծվել էր Թիֆլիսում Հայոց ազգային խորհրդի լուծարքից հետո՝ 1918 թ. օգոստոսին։

4 Հայ որբերին և փախստականներին օգնող հայկական կոմիտեի համար Հասկելը Ամերիկայի կողմից նախագահ է առաջարկում է. Ա. Յարոուին (Թումանյանին ուղղված 1920 թ. փետրվարի 11-ի պատասխան գրությունից, պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. 38)։


338. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈԻՆ

Թիֆլիս

(էջ 345)

Փետրվարի 15

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է Վրաստանի պետական արխիվում, № 92, ֆոտոպատճենը՝ ԹԹ, № 497։

Տպագրվել է Եժ V, 445—446:

  1. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց ընկերության կովկասյան բաժանումքը հայտնի էր «Նիրիստրլիվ» անունով։