Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն կլիներ, որ էսպես չլիներ։ Եվ ես չեմ զարմանում, բայց ցավում եմ։ է՛, աստված էլածն օրհնի։ էսպես էին ասում մեր հներն ու ապրում հաշտ իրենց օրի հետ։ Մենք հո նրանցից հազար անգամ ավելի լավ օրումն ենք—ուրեմն հազար անգամ աստված էլածն օրհնի։

Մոտ ժամանակներս մոտս էին նորընծա եպիսկոպոսները—լավ օր անցկացրինք մեր ազգայինների—գրողների հետ և հաճույքով իմացանք, որ ցանկալի փոփոխություններ են լինելու։

Դպրոցական ծրագիրը Պետերբուրգից եկած է բավական անախորժ փոփոխություններով, բայց փոխարքան հայտնել է, որ ինքը նորից կնայի և թույլ չի տալ մնան էն կետերը, որ ճնշում են մեզ։ Մեր գործի մասին էլ լուր կա, որ մի մասի գործը կընդհատեն, մյուս մասինը կտան դատի․ սակայն փոխարքան պահանջում է, որ սրանց գործն էլ ընդհատեն։

էսպես լավ լուրերով նամակս վերջացնելով, խնդրում եմ ինձանից ու իմ գերդաստանից սրտագին բարևներ անեք մայրիկին ու Տիգրանին1։

Միշտ Ձեր
Հ.Թումանյան