Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…

Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
110 Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:

Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
115 Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:

Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
120 Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:

Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:

125 Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:

Երեսը ծածկած թանձըր շըղարշով
130 Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:

Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,

133