Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.
165
— Քուրիկ ջան, քուրիկ,
Կըրակ են վառում,
Կըրակ են վառում,
Դանակ են սըրում։
Քուրիկ ջան, քուրիկ, 170
Լըսի անդունդից,
Օգնության հասի,
Սպանում են ինձ։
Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ 175
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.
«Ախպեր ջան, ախպեր,
Անհեր ու անմեր,
Անքուր ու ու անտեր 180
Իմ Գառնիկ–Ախպեր.
Դըժար է տեղըս,
Ձենըս չեն լըսում,
Ձենըս չեն լըսում,
Ձեռըս չի հասնում։ 185
Ա՜խ, չար պառավը
Սև արավ օրըս,
Այժմ էլ կըսպանի
Գառնիկ–Ախպորըս»։
Լըսում է արքան, պալատն է հասնում, 190
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ է
տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…