Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Մին, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից։

4

Ե՛կ, Խաքանի, ու հեռացիր էս չարության զընդանից,
Շեն ու շենսիրտ, անցի՜ր, գնա ցավ ու հոգսի էս տանից.
Կյանք ես առել երկընքիցը, դա շըղթա է դառել քեզ,
Ետ տուր իրեն տրված կյանքը, թըռիր ազատ ամենից։

5

Նա որ գընաց՝ սիրտս էլ գընաց ու ետ չեկավ իր մոտից,
Աչքըս ճամփին ու ականջըս միշտ դըռանն է կարոտից.
Աչքս է դառնում մին ականջիս, թե լուր չունե՞ս էն օրից,
Մին ականջս է դիմում աչքիս, թե չե՞ս տեսել դու նորից…

6

Հոգուդ հավքը հանկարծ թըռավ՝ ի՞նչ ես դու.
Ճամփիդ կիսում ձիդ որ կորավ՝ ի՞նչ ես դու.
Եթե մարդ ես— կյանքը փոխ է տըված քեզ,
Փոխ տըվողը որ ետ տարավ՝ ի՞նչ ես դու։

285