Ո՞վ ձեզնից՝ ասպետ կամ թե զինակիր
Կընկնի այստեղից անտակ ծովի մեջ,
Ձգում եմ ահա գավաթն իմ ոսկի,
Այս գավաթն, ով որ անդունդի անվերջ 5
Խավարում գտնի ու անփորձ հանի,
Նրան հաղթության պարգև թող լինի։
Կանչեց թագավորն ու բարձր ժայռից,
Որ հակված է սև անդունդի վըրա,
Էն բարձր ժայռի < . . . . . > ծայրից 10
Շըպըրտեց ներքև գավաթն իր ոսկյա.
— Ո՞վ է այն խիզախ, համարձակ հոգին,
Որ իմ գավաթը ետ բերի կըրկին։