Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիչ էլ [որ] մընար,
[Էլ դեղ ու ճար չըկար]
[Ոչ մի հընար
Ու դեղ ու ճար
էլ չըկար…]
Պիտի հնանար—
Իսկ որ հնացավ
ու շնացավ
ցավին էլ ճար—
Շատ է դըժար—

Մենք աշխատում ենք ամենքի երջանկության համար
Մենք ուտում ենք, որ ամենքի կուշտ լինեն.
Ահա՝ վատն ենք ասա խնդրեմ—ինչո՞ւ
Աշխարքում կարգ կա աստված
Եվ ժողովուրդն էլ մեզ հետ է—մի աղվես դուրս է եկել

թե՝ . . .


էլ ո՞ւմ ասեմ, կամ ինչ լսեմ,
Երբ աշխարքը ամբողջ—ես եմ:


ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ
(Ըստ Աշխեն Թումանյանի արտագրած օրինակի)

Աղվեսի ճառի ժամանակ կըկուն շարունակ հրճվանքից մեջ է և անհանգիստ.

— Կուկու, կուկու
բոլոր կըկուներ,
բոլոր նըկուներ,
եկեք միանանք,
ապրենք լիանանք,
դարը մերն [է] ա
սար մերն [է] ա