Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զալալ Տեր-Գրիգորյանն իր հուշերում գրում է․«Թումանյանի մոտ հաճախ պատահել են նաև գեներալ-մայոր Ա․ Պ․ Կուլեբյակինին, որը դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար է եղել Կովկասյան ֆրոնտում, Վանի շրջանում։ Նա միաժամանակ բանաստեղծ էր։ Գրել է «Дверь Мхера» պոեմը և մի շարք բանաստեղծություններ «Отзвуки Вана» ընդհանուր վերտառությամբ… Մի անգամ Թումանյանը կարդաց իր թարգմանած «Ջրահեղձը», չհայտնելով, որ դա Պուշկինի «Утопленник»-ն է։ Կուլեբյանիկը, որ հայերեն չգիտեր,2-3 տուն լսելուց հետո իսկույն ասաց․«Դա Պուշկինի «Утопленник»-ն է » (ԹԺՀ, էջ 409):

ԱՔԵՐՄԱՆԻ ԴԱՇՏԵՐՈՒՄ

(«Լողում եմ գարնան դաշտի ծովում»)

(էջ 248)

Ադամ Միցկևիչի (1798-1855) «Аккерманские степи» սոնետի կրճատ (բաց է թողնված 6 տող) թարգմանությունն է։

Ադամ Միցկևիչի «Սոնետներ» գիրքը լեհերեն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում, 1826 թվականին։ Այնուհետև լույս է տեսել ռուսերեն թարգմանությամբ։ Գրքում ամփոփված են հեղինակի «Любовные сонеты» և «Крымские сонеты» շարքերը։ Վերջինիս մեջ է մտնում «Аккерманские степи»-ն։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ «Միցկևիչից» ենթավերնագրով տպագրվել է Տզ, 1899, դեկտեմբերի 31, №50, էջ 1140, ապա՝ ԵԺI, 370։

Արտատպվում է Տզ-ից։

1900

ԳԵՂՋՈՒԿԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

(«Նըստել եմ շըվար»)

(էջ 249, 62)

Ա․ Կոլցովի «Раздумые селяанина» (1837) բանաստեղծության թարգմանությունն է՝ կատարված 1900 թվականի սեպտեմբերին, Շուլավերում։ 1900 թվականի սեպտեմբերի 27-ին Թումանյանի՝ Փիլիպոս Վարդազարյանին գրած նամակում կարդում ենք․ «…Անցյալ օրը տեղում (առավոտը)