Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կըլինեի հարգի մի մարդ,
Նույնիսկ եթե գըլուխըս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
Քան թե հիմա իմ գըրպանը։
Ահա կյանքում էս է բանը.
Թե չէ՝ լինել ի ծնե գերի
Մերկ Մուսայի ու երգերի,
70 Որդիք ու կին
           Թողած բախտին,
Մերձավորի ծաղր ու ծանակ,
Ուժից ընկել անժամանակ―
Թե պոետ եմ․․․ օ՜, ո՛չ, Մուսա՛,
Մի անարդար պատիժ է սա։
           Եվ ինձ մոտիկ,
           Փորձված մարդիկ
Դեռ շատ վաղուց նըկատեցին,
Կըռիվ արին, խըրատեցին,
80 Թե աշխարքին մըտիկ արա.
Շատ էլ խընդաց խելքիս վըրա․․․
           Իսկ ես, ա՜խ, ես,
           Միշտ խենթ էսպես,
Գիշեր-ցերեկ թերթում գըրքեր,
Շինում էի դատարկ երգեր,
Միշտ քո քամով էի թըռչում,
Ու միշտ բախտից հեռու փոխչում։
― Ա՛յ ապերախտ, ի՞նչ ես ասում.
Էն ո՞ր բախտն ես դու ափսոսում,
90 Որ չեմ տըվել քեզ իմ ձեռքով.
Աստվածային հըզոր ձիրքով
Էս ցած կյանքից հեշտ ու անթև
Թըռչել երկինք, վերև՜, վերև՜,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դըժոխք իջնել, դըրախտ գընալ,
Անհուն ըզգալ, թովիչ երգել․․․
Ո՞ր բախտից եմ ես քեզ զըրկել։

<131/div>