Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմում է այն հին օրերից,
Երբ որ ծնունդ է առել`
Ով է անցել յուր ձորերից,
Ինչ գործեր է կատարել:

Եվ երբեմըն հառաչելով
նրանց հոգվոցն է ասում,
Որոնք խեղդվել յուր ջըրերով,
Հանգչում են յուր ավազում։

220 Պատմում է նա գիշերն ի բուն
Գբլխի անցքերն յուր հին-հին,
Թեև խորթ է նորա լեզուն
Օտարածին հյուրերին։

Այս իրիկուն նորա ափին
Թուրքի քոչ է վայր եկել,
Վայր է եկել և ահագին
Խարույկները բորբոքել։

Սակայն ինչո՞ւ մռայլած են
Թուխ դեմքերը թուրքերի,
230 Կամ թե ինչո՞ւ դեռ լռած են
Ձայներն անհոգ երգերի։

Շա՞տ է հոգնել ճանապարհից
Այն խուժանը անհանգիստ,
Վախենո՞ւմ է խորին ձորից,
Թե՞ գիշերը մութն է խիստ։

-Թուրքի համար ահավոր չեն
Ոչ մութ գիշեր և ոչ ձոր,
Բայց այս ձորը Լոռու ձորն է,
Լոռեցին է ահավոր։

240 Մեկ էլ տեսար մի թունդ որոտ
Անտառիցը այն մըթին,
Կըհանգցընի կրակի մոտ
Տխուր նստած իգիթին։
188