Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-էստեղ է նա.
Հա՛, հա՛, հա՛, հա՛.
Տե՛ս տե՛ս, տե՛ս, տե՛ս,
Նայիր էսպես,
Մըտիկ արա...
Հա՛, հա՛, հա՛, հա՛...

Սաքոն շարժվեց փըշաքաղած,
[Նայեց] շեմքին, նայեց, դողաց,
240 -Շըրը՛խկ... հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լցըվեց.
Տունը լցըվեց թուրք կանանցով,
ճիչ-գոռոցով, հըրհըռոցով...

9


Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում Է գաղտուկ, թաքչում ամպերում,
Էն մութն ահավոր գիշերվա կիսին
Վազում Է Սաքոն Լոռու ձորերում,
Թըռչում Է վիշապ քամուց էլ արագ։
Չարքերը ընկած նըրա ետևից,
250 Ու մազներն արձակ,
Հասնում են մեջքին, բըռնում են թևից,
Քաջքերն Էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են-կանչում ծանոթ ձայներով,–
-Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի

________

239 Նայեց շեմքին, ցնցվեց, դողաց,
246 Ու էն ահավոր գիշերվա կիսին
250 Ու մազերը արձակ