Բայց, հազա՜ր ափսոս, առաջին անգամ,
Երբ մարդու սրտում զարթնում է սերը,
Նրա հետ, իսկույն, սատանայական,
Հայտընվում են և կյանքի հոգսերը։-
Հասած Անուշին յուր ծնողները 240
Մոր ծնկան կողքին կապեցին կամաց,
Սարոն էլ վերցրեց իրանց շները,
Դագանակն ուսեց, ոչխարը գնաց:
Եվ այնուհետև սիրող սրտերի
Տանջվող կարոտին Էլ սահման չըկար,
Օրերը նույնպես խիստ անտանելի
Տխուր ձանձրույթով թվացին երկար:
XIV
Չէ՛, ես չեմ ուզում բառերով չնչին
Խոսել սիրավառ սրտի բոցերից,
Եվ անպատում Է սերը առաջին, 250
Նա վեր Է մարդու բոլոր խոսքերից։
Եթե, բարեկամ, քեզ դեռ չեն այրած
Երկնքից ղարկած նետերը սիրու,
Կամ թե աստծուց շնորհք չես առած
Մարդկանց սրտերը ներս թափանցելու,
Եվ դու չըգիտես թե ի՛նչ Է սերը,
Ինչպիսի քաղցըր տանջանք Է անհուն.
Արի՛, բարձրացի՛ր դեպ այն սարերը,
Ուր որ ապրում Է Անուշը սիրուն։
Արի՛, որ նրա խանդով բռնկած 260
Սև աչքերը սև հոնքերի տակից
Մի անգամ աչքիդ ընկնեին հանկարծ,
Որ սիրտդ դողար կրքոտ հայացքից.
Որ այն հայացքը փարատեր իսկույն
Այդ քո սրտամաշ տարակուսանքը,
Որ ճանաչեիր երջանկությունը,
Ապա տանջվելով սիրեիր կյանքը.
Եվ որ ասեիր,-իրավ, այս ծով-ծով